Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին Հնդկաստան կայցելի:
Հնդկաստանի Չենայի քաղաքում հուշարձան կտեղադրվի Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի պատվին: Չենայի այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կդնի հուշարձանի առաջին քարը՝ Times of India-ի հետ զրույցում հայտնել է Չենայիում Հայաստանի հյուպատոս Շիվքումար Էաշվերանը: Հյուպատոսի խոսքով՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին մի քանի տարիներին արագ տեմպերով են զարգանում: Տարբեր ինստիտուտների միջև հուշագրեր են ստորագրվել, երկրները կապերն ակտիվորեն խորացնում են կրթական ոլորտում: Էաշվերանը նշել է, որ հայերը Չենայի (պատմական Մադրաս) են եկել ավելի քան 300 տարի առաջ: Նրանք զբաղվել են մետաքսի, թանկարժեք քարերի մշակմամբ:
Բրիտանացիների կառավարման ժամանակահատվածում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ վաշխառուներ են եղել: 1728-ին հայ վաճառականներից Պետրուս ՈՒսկանն այստեղ կամուրջ է կառուցել: 1712-ին քաղաքում նաև Կույս Մարիամի հայկական եկեղեցի է կառուցվել: «Մադրասի հայերը հռչակավոր էին իրենց տպագրությամբ և բարեգործությամբ: Այստեղ հրատարակվել է հայկական «Ազդարար» թերթը»,- նշել է հյուպատոսը:
irates.am
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32