ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բախտից բողոքելու նոր ձև է հորինել: Նա այսուհետ պատրաստվում է բոյկոտել այն բոլոր դեպքերում, երբ կնկատի, որ ճակատագիրն իրեն բարի աչքով չի նայում: Օրինակ, այսօր Ուրիխանյանը չհապաղեց իր դժգոհությունը հայտնել, որ իրեն չեն ներառել ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմում: Ավելի ճիշտ, քառօրյա հերթական նիստում Ուրիխանյանը խորհրդարանի նախագահից հետաքրքրվեց, թե ինչու են միջխորհրդարանական նիստին մասնակցելու ուղարկել ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավորի, քանի որ նրա վշտի կեսն էլ առնչվում էր ԲՀԿ-ին արտոնություն տալու փաստին: Եվ քանի որ Գալուստ Սահակյանն այս անգամ էլ իր ամպլուայի մեջ էր, նրան պատասխանեց աֆորիզմային հերթական բռնկումով. «Բյուջեն այնպիսին է, որ լավ պատրաստվածներին ենք ուղարկում»:
«Այսուհետ ես դուրս եմ գալիս բոլոր հանձնաժողովների կազմերից, որովհետև խտրական վերաբերմունք է դրսևորվում իմ հանդեպ»,- հայտարարեց վիրավորված Տիգրան Ուրիխանյանը՝ մի հարվածով փակելով պատմության այն էջը, որտեղ անխտրականությունն էր թագավորում: Հիմա արդեն նրա պահվածքը կարող է դառնալ անկանխատեսելի, քանի որ աշխարհը որոշակի վերաբերմունք է ձևավորել այն տիպի մարդկանց նկատմամբ, ինչպիսին Տիգրան Ուրիխանյանն է: Անսկզբունքային, մեծամիտ, մշտապես առաջինը լինելու մարմաջով տառապող մարդիկ, եթե նույնիսկ նրանք իրենց գրպանում հենց նոր ձեռք բերած կուսակցություն ունեն, վաղ թե ուշ վտարվում են ընդհանուր միջավայրից, քանի որ միշտ վերցնելով և փոխարենը ոչինչ չտալով, այդպիսիներն իրենց դուրս են դնում բոլոր կարգի հարաբերությունների դաշտերից: Եվ եթե Ուրիխանյանը պատրաստվում է պահպանել խտրականության դեմ իր պայքարի ընթացքը, նրան վաղ թե ուշ սպառնում է այս մոլորակից էլ դուրս գալու հեռանկարը:
Նյութի աղբյուր՝ Shame.am
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47