Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ծեծի ենթարկված ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Արայիկ Խանդոյանը չնայած գործով տուժող է, բայց պատշաճ փորձաքննության չի ենթարկվել, քննիչն էլ այցելել է ընդամենը մեկ անգամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
«Խանդոյանի մոտ բժիշկ է գնացել, հետը զրուցել է, արտաքնապես զննել են ու վերջ: Սկզբի օրերն էլ, որ ասում էին, թե ոչինչ չկա Խանդոյանի մոտ, սուսիկ-փուսիկ տարել ու սիստեմա են միացրել, որովհետև իրականում Խանդոյանը լավ չէր»,- ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է Խանդոյանի առողջական վիճակին, Պապիկյանն ասաց.«Գլխացավեր ունի, երիկամներ ցավեր, այդ խնդիրներ իր մոտից չեն վերացել»:
Հարցին, թե եթե մակերեսորեն է զննվել, ինչպես է եզրակացություն կազմվելու, և բացի այդ, դրա հիման վրա՞ է փորձաքննության եզրակացությունը տրվելու, Արայիկ Պապիկյանն ասաց.«Մենք չգիտենք, բայց իրենց ինչ պետք է, դա էլ կգրեն: Որ ստանանք այդ եզրակացությունը նոր կհասկանանք, թե իրենցից ինչ է պահանջվել անել և ինչ է զննվել»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ քննիչ է այցելել և այլ գործողություն չի կատարվել:
«Ես գրեթե չեմ էլ կասկածում, որ ի վերջո ոչ ոք չի պատժվելու, նրանք սովոր են նման գործերը կոծկելու փակելու, արդյունքում ոչ մեկ չի պատժվի»,- ասաց Պապիկյանը, հավելելով, որ դեռ տեղյակ չէ, թե ում է առաջադրվել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
Նշենք, որ ըստ պաշտպանների՝ դատարանում ծեծի է ենթարկվել հինգ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը:
Ամբաստանյալները տուժող են ճանաչվել:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47