«Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։ Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարություններին, թե իրենք ունեն «Իսկանդեր» ոչնչացնելու միջոցներ՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Հարցին, թե «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա՞, Լևոն Մնացականյանն ասել է. «Իհարկե, ոչ»:
Դիտարկմանը, թե նույնիսկ ամերիկյան չափորոշիչներով THAAD-ը իվիճակի չէ դա իրականացնելու, նախարարն ասել է.«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»:
Այս համատեքստում հակադարձելով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, Լևոն Մնացականյանն ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնականզմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, կոնկրետ չնշեմ, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում իմ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռնա արձակվելու, կարծում եմ՝ դա միմտություն է: Երևի վախի զգացողությամբ արված հայտարարություն է»:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները նպատակ ունեն իրենց հասարակությանը հանգստացնելու, սակայն իրականության մեջ դրանք «միամտությամբ ձախողված փորձեր են»:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը գործի դնի բանակի 15-20 տոկոսը, Արցախի պաշտպանության նախարարն ասել է. «Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20 տոկոսը, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ գերազանցող՝ ինչ-որ ունեցել ենք. կընդլայնվի, կխորանա անվտանգության գոտին և 15- 20 տոկոս կիրառելու դեպքում մենք կունենանք մեկ այլ իրականություն։ Կարծում եմ, այդ 15-20 տոկոս կիրառելուց հետո մոտ մի հինգ, տասը տարի, միգուցե, նաև ավելին, հակառակորդը չի ձգտի վերսկսել ինչ-որ մի մարտական գործողություն»:
12:33
12:02
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03