Թուրքիայում ոստիկանությունը շարունակում է գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով մարդկանց բերման ենթարկել։ Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցի դեմ հետաքննության շրջանականերում Թուրքիայի 3 նահանգում 52 մարդ է բերման ենթարկվել։
Ըստ «CNN Türk» լրատվամիջոցի՝ Բիթլիս նահանգում բերման է ենթարկվել 13 մարդ, Վանում՝ 10, իսկ Մերսինում՝ 29 հոգի:
Մերսինում բերման ենթարկվածներից 25-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, իսկ մյուս 4-ն ազատ են արձակվել: Բիթլիսում 13 բերման ենթարկվածներից 10-ը կալանավորվել է։ Մյուս 3 բերման ենթարկվածների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Վանում բերման ենթարկվածների նկատմամբ դեռ կալանավորման որոշում չի կայացվել:
Բոլոր բերման ենթարկվածները մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու մեջ:
«Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հիմնած գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
ermenihaber.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32