ՀՀ արդարադատության նախարարությունը 2017 թվականի հունվարից հասարակական կազմակերպությունների ֆինանսական շարժերը վերահսկելու և ստուգելու իրավասություն չունի։ Նման գործառույթներ իրականացնում է ՀՀ հարկային ծառայությունը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գերատեսչությունից՝ հավելելով, որ այդօրինակ նամակներ ստանալու դեպքում դրանք կվերահասցեագրվեն Հարկային ծառայությանը։
«Ընթացիկ տարվա հունվար ամսից ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական հոսքերի վերահսկողության գործառույթը տրվել է ՀՀ հարկային ծառայությունը»,- մանրամասնեցին այնտեղից։
Հիշեցնենք՝ «Ժողովրդի ձայն» ՀԿ-ի փորձագետ Արման Ղուկասյանը հուլիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հորդորելու ստուգումներ անցկացնել օտարերկրյա դրամաշնորհներ ստացող մի շարք ՀԿ-ներում:
«Նպատակը դրամաշնորհներ հատկացնող կազմակերպությունների հնարավոր ազդեցության բացահայտումն է հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա»,- ասել էր նա՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությանը ներկայացվելիք ցանկում տեղ են գտել 10 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Փինք Արմենիա» ՀԿ-ն, «Նոր սերունդ» հումանիտար կազմակերպությունը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01