Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 30-ին ընդունել է Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվիրակության այցը տեղի է ունեցել դեսպան Թումանյանի՝ հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ Կենտրոնական (Մարքազի) նահանգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները:
Ըստ գավառապետ Մոհամմադ Բահարվանդի՝ այդ ընկերությունները ցանկություն են հայտնել ընդգրկվել նաև օգոստոսին Հայաստան, մասնավորապես՝ Տավուշի մարզ մեկնող պատվիրակության կազմում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, Հայաստանում ներդրումներ կատարելու և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, օտարերկրյա ներդրումների համար ստեղծված պայմանները, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների առավելությունները, հարկային և մաքսային օրենսդրության որոշ պահանջներ և մի շարք այլ հարցեր: Առանձին անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ այցերի կազմակերպմամբ բարձրացնել փոխճանաչողության մակարդակը:
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03