Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում գերության մեջ է եղել, և գերությունից ազատվել է միայն ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկին:
Աբրոսկին հայտնել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական գերուն հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ուկրաինայի փոխվոստիկանապետի փոխանցմամբ` 65-ամյա ուկրաինացին 1991 թվականից պարբերաբար մեկնել է Ադրբեջան արտագնա աշխատանքի, բայց 1999 թվականին գործատուներից մեկը նրան ենթարկել է ֆիզիկական բռնության և ստիպել ստրկական աշխատանք կատարել:
Հետագայում նրան բազմիցս «վաճառել են» տարբեր մարդկանց մոտ տնային տնտեսություններում աշխատեցնելու նպատակով: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի իրավապահները Բաքվի անասնաբուծական ֆերմաներից մեկում հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ ազատագրել են նրան:
Այդ ժամանակ տղամարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. չի կարողացել խոսել, ընկալել իրականությունը, ներկայացնել, թե ինչ է կատարվել իր հետ:
Պետական մարմինների հսկողության ներքո նա անցել է երկարատև բժշկական վերականգնողական կուրս և ներկայումս իրեն լավ է զգում:
Այս տղամարդը անհետանալուց 13 տարի անց ուկրաինական դատարանի կողմից ճանաչվել էր անհետ կորած և նրա գրանցումը հանվել էր ռեգիստրից, նա հարազատներ չունի:
2017թ-ի մարտին այս տղամարդուն տվել են ուկրաինական անձնագիր, և Ուկրաինայի ոստիկանությունը Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան հետ համատեղ սկսել է զբաղվել տղամարդուն հայրենիք վերադարձնելու գործերով:
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44