«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Քարկոփ գյուղում երեկ հողին հանձնեցին հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զինծառայող, 1984թ.-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին։
Նշենք, որ 32-ամյա Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ 12 տարեկան որդին, 6 և 4 տարեկան աղջիկաներ։ Պայմանագրային ծառայության էր անցել վերջերս»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։