Մեր անցկացրած հարցման արդյունքներով ՀՀ վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը` խոսելով սեպտեմբերին նշանակված Կարեն Կարապետյանի կառավարության վերաբերյալ իրականացված հարցման մասին, որի նպատակն էր պարզել, թե ինչ են մտածում քաղաքացիները քարոզարշավից առաջ և հետո։
Ըստ հարցման` Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական է գնահատում 12,6 տոկոսը, իսկ 59 տոկոսը` ավելի շուտ դրական: Կառավարության ղեկավարի աշխատանքը ավելի շուտ բացասական է գնահատում 14,6 տոկոսը, ընդհանրապես բացասական է գնահատում 7,6 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Կարապետյանի աշխատանքն ավելի շատ դրական է գնահատում ավելի քան 70 տոկոսը։
Սակայն, Արամ Նավասարդյանի խոսքով, վարչապետի ներկայիս ռեյտինգը նվազել է քարոզարշավից առաջ և դրա ընթացքում ունեցած ռեյտինգի հետ համեմատած։
«Կարեն Կարապետյանին ընդհանուր առմամբ դրական էր գնահատում մոտ 81 տոկոսը, հիմա` 71,7 տոկոսը։ Նրա ռեյտինգը նվազել է մոտ 10 տոկոսով։ Չնայած, 71,7 տոկոսը ևս բավական բարձր ցուցանիշ է, որովհետև քաղաքական դաշտում չկա մեկ այլ գործիչ, որն ունի նման դրական արձագանք»,- ասաց նա։
Վերջին 8 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը, հարցման համաձայն, լիովին դրական է գնահատում 10,1 տոկոսը, 49 տոկոսը` ավելի շուտ դրական, 23,7 տոկոսը` ավելի շուտ բացասական, իսկ 11,8 տոկոսը` ընդհանրապես բացասական։
Հարցին, թե որքանով է արդարացել Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հանրության շրջանում ձևավորված դրական ֆոնը, հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ կերպ. «3,2 տոկոս` ամբողջությամբ արդարացան, 49,2 տոկոս` որոշ չափով արդարացան։ Ընդհանուր առմամբ 52,4 տոկոսը համարում է, որ նրանից ունեցած սպասումներն արդարացել են»,- մանրամասնեց Արամ Նավասարդյանը։
Հարցվողները նշել են, որ կառավարությունն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի աշխատատեղերի ոլորտին, տնտեսությանը, կոռուպցիային, կրթությանը և այլն։
Ւ դեպ, հարցման համաձայն՝ Նախագահի գործունեությունն ավելի քիչ տոկոսն լավ է գնահատում, քան` գործադիրինը։ 24,5 տոկոսը դրական է գնահատել Նախագահի աշխատանքը, կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 26 տոկոսը, իսկ 18,7 տոկոսը դրական է գնահատել Ազգային ժողովի գործունեությունը։
«Նախորդ փուլերում ըստ դրական արդյունքի միշտ առաջին տեղում եղել է Նախագահը, հետո՝ կառավարությունը, բայց այս անգամ պատկերն այլ է։ Տարբերությունը փոքր է, բայց կա։ Կառավարության աշխատանքն ավելի դրական է գնահատվում, քան Նախագահի աշխատանքը»,- ասաց Նավասարդյանը։
Հաջորդ 6 ամիսներից կառավարությունից մեծ ակնկալիքներ չունեն հարցվածները, թերահավատ են. 27,8 տոկոսն է միայն ասել, որ կառավարությունը ունակ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել, 46,2 տոկոսն էլ ասել է, որ կառավարությանը չի հաջողվի արդյունքներ գրանցել:
Կարեն Կարապետյանին որպես քաղաքական գործիչ ևս բարձր են գնահատել։ Արդյունքների համաձայն, 65 տոկոսը վարչապետին դրական ու բարձր է գնահատում որպես քաղաքական գործիչ, որից 22,7 տոկոսը նրան շատ բարձր են գնահատել, 42,3 տոկոսը` ավելի շուտ բարձր, 16,8 տոկոսը` ավելի շուտ ցածր են գնահատում, իսկ 14,7 տոկոսը՝ շատ ցածր։
Միաժամանակ, Կարեն Կարապետյանին վստահում է 13 տոկոսը, ավելի շուտ վստահում է 50 տոկոսը, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 60 տոկոսը։
Հարցվածները գնահատել են նաև նախարարությունների ղեկավարների աշխատանքը. առաջատարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է (3,4 բալ), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (3,2 բալ), բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը (3,1 բալ): Հարցվողներն ամենաքիչ բալերն են տվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Վարդան Արամյանին և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։
Հարցումը կատարվել է դեմ առ դեմ սկզբունքով, 1104 հոգու շրջանում, հուլիսի 5-15 ընկած ժամանակահատվածում։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47