«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների բարդացումը պայմանավորված է երկու հանգամանքով, առաջինը, որ կա քաղաքական անվստահություն ՀՀ-ի նկատմամբ և երկրորդ՝ փաստաթղթային հակասություններ՝ ԵՏՄ շրջանակներում «ՀՀ-ի արդեն ստանձնած պարտավորությունների և հնարավորի միջև»:
«Ես կարծում եմ, որ կա անվստահության լուրջ զգացում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև մի անգամ Եվրամիությունը մեզ հետ 4 տարի բանակցել է, եղել են հավաստիացումներ, որ ՀՀ-ն ստորագրելու է փաստաթղթերը և վերջին պահին դրանից հրաժարվել է, այսինքն՝ կա վստահության պակաս»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե դրանից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնեցին, որ իրենք հարգում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը և ՀՀ-ն
շարունակում է հետաքրքիր լինել ԵՄ-ի համար, Արա Պապյանն ասաց, որ համամիտ է ասվածի հետ, սակայն կան խնդիրներ երկկողմանի հարաբերություններում:
«Ի վերջո, ես կարծում եմ, որ ինչ-որ մի բան կստորագրվի, սակայն հարցն այն է, թե դրա մեջ ինչպիսի մանրամասներ կլինեն, որովհետև դա կարող է լինել ձևական համագործակցության փաստաթուղթ, և կարող է լինել փաստաթուղթ, որը լայն հնարավորություններ կընձեռեր Հայաստանին: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ դու ունենաս պարզապես ստորագրած փաստաթուղթ, այլ թե դրա բովանդակությունն ինչպիսին կլինի»,- ասաց նա:
Արա Պապյանը հատկապես ներկայիս քննարկվող փաստաթղթում հուսադրող համարեց այն բաժինը, որ որոշակի անդրադարձ պետք է լինի Հայաստանի անվտանգության հարցերին: Նա նկատեց, որ նախորդների մեջ դա չկար : Ըստ նրա՝ ցանկացած երկիր, որ ցանկանում է Հայաստանի հետ լայնածավալ, խորը հարաբերություններ զարգացնել, պետք է անպայման անվտանգության հարցը ներառի:
Հարցին, թե ինչ կարող է դա տալ, հաշվի առնելով, որ հենց անվտանգության նկատառումներով ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, սակայն փաստը ցույց տվեց, որ անվտանգությունը մենք մեր մեջ պետք է փնտրենք, Արա Պապյանն ասաց, որ
Ադրբեջանի մասով հօդս ցնդեց և տեսանք, որ դա չի աշխատում: «Ես դեռ այն ժամանակ էլ էի ասում, որ եթե Ռուսաստանը ցանկանա մեր անվտանգությունը ապահովել, մենք երկկողմ փաթեթ ունենք, ՀԱՊԿ անդամ ենք: Իմ դիրքորոշումն այն է եղել, որ ԵՏՄ անդամակցությունը մեզ որևէ նոր բան չի տալիս»,- ասաց նա:
Նա նշեց, որ ԵՄ-ի անվտանգության այդ բաժինը կտա անվտանգության և պաշտպանության, ինֆորմացիայի փոխանակման ոլորտում համագործակցության հնարավորություն:
«Ինչ-որ բան դա կտա, սակայն խոսքը նրա մասին չէ, որ Եվրոպան կստանձնի Հայաստանի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանի շեղվածությունը դեպի Ռուսաստան այնքան խորը և լայն է, որ նման փաստաթղթերով դա չի կարող շտկվել»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը կարող էր նախորդ փաստաթղթով տնտեսություն զարգացնել, իսկ հիմա նման բան չի լինելու:
Արա Պապյանը գտնում է, որ փաստաթղթի ստորագրումը ձեռքբերում չէ: «Դա սրտի մխիթարանք է, քաղաքական PR է»,-ասաց նա:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01