Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության լաբորատորիան Հայաստանում իրականացնելու է փորձաքննական, գիտական, կրթական առաքելություն: Օգոստոսի 1-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողությունը: Գիտության պետական կոմիտեն՝ որպես ծրագիրը կոորդինացնող կառույց, հաստատեց հուշագիրը:
«Երեք տարի առաջ Հայաստանում ԱՄՆ պետդեպարտամենտի օգնությամբ ստեղծվեց ատոմային էլեկտրակայանին առնթեր լաբորատորիա, որի հիմնական խնդիրը պետք է լիներ միջուկային հենք ունեցող նյութերի վերահսկողությունը: Լաբորատորիային տրվեցին նաև փորձաքննական որոշ լիազորություններ: Ստեղծվեց հանձնաժողով՝ իմ և ատոմային էլեկտրակայանի երկու աշխատակիցների ղեկավարությամբ: 2017-ի փետրվարին հրավերք ստացանք ԱՄՆ-ից, առաջարկվեց լաբորատորիային տալ պետական կարգավիճակ: Այսօր ստորագրվեց փոխըմբռնամ հուշագիրը: Լաբորատորիան աշխատելու է պետության հովանու ներքո և իրականացնելու է բոլոր խնդիրները, որ դրվելու են իր առջև»,-ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Հայկական ատոմային էլեկտրակայանն իր լիազրությունների շրջանակում իրավունք ունի միայն փորձաքննական գործառույթներ իրականացնել, բայց լաբորատորիան մի շարք այլ լիազորություններ ևս ունի: Այն ունենալու է երեք հիմնական առաքելություն՝ փորձաքննական, գիտական, ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր իրականացնող առաքելություն:
«Բազմաթիվ խնդիրներ են լուծվելու, այդ թվում նաև՝ թափոնների և միջուկային ծագում ունեցող էլեմենտների փոխադրման անվտանգության խնդիրները»,-եզրափակեց Հարությունյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42