Երևանում անցկացվելու է «Ազգային տարազ» համահայկական մրցույթ - փառատոնը, որի շրջանակներում կներկայացվեն ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նման մրցույթ անցկացնելու գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանինն է:
«Գաղափարն առաջացել է ակամայից, մեր աղջիկների, տղաների հագնվածքը ուղղակի դրդեց, որ այդպիսի մտահղացում առաջանա: Ցանկությունս ազգանվեր-հայրենասիրական է, այսինքն՝ հանրությանը ցույց տալ, որ դարեր շարունակ ունեցել ենք գեղեցիկ հագուստ, տարազ, այլ ոչ թե պատառոտված ջինսերով ենք եղել: Իհարկե, չենք կարող այդ ամենը վերականգնել, բայց գոնե մերթընդմերթ հասարակությանը, երիտասարդերին պետք է հիշեցնել այն, ինչը մերն է, մեր ազգայինն է»,-Panorama.am-ին ասաց Էմիլ Մարկոսյանը:
Նա նշեց, որ փառատոնին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, բոլոր նրանք, ովքեր ունեն ազգային տարազներ, ցանկանում են դրանք ցուցադրել բեմահարթակում, իսկ մասնակիցներից նրանք, ովքեր օժտված են գեղեցիկ ձայնային տվյալներով, կարող են նաև ներկայացնել ազգագրական երգ կամ ասմունքել:
«Նպատակը մեկն է՝ ցուցադրել տարազ: Մասնագիտական ժյուրին գնահատելու է տարազը, դրանց զարդանախշերը, ամեն զարդանախշ պետք է համապատասխանի մեր ավանդույթներին»,- հավելեց նա:
Մրցույթ - փառատոնին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 20-ն է:
Է. Մարկոսյանն ասաց, որ արդեն 5 հեղինակավոր դիզայներից ստացել են մասնակցության հայտեր, ովքեր ներկայանալու են տարազների իրենց հավաքածուով, իրենց մոդելներով, նաև 127 անհատական հայտ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքից:
Մրցույթն անցկացվելու է երեք փուլով: Վերջին՝ հիմնական փուլն անցկացվելու է սեպտեմբերի 15-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ինչը նշանակում է, որ այն ամենամյա դառնալու շեմին է»,- ասաց մրցույթ-փառատոնիի գաղափարի հեղինակը:
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02