«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարության որոշմամբ հաստատել երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 3-ի հերթական նիստի օրակարգում:
Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵԱՏՄ-ն, գովերգող էդվարդ Նալբանդյանի ղեկավարած կառույցը տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թիրախային երկրների մեկնարկային ցանկ է առաջարկում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ: Ստացվեց 14 պետություն, որից միայն մեկն է ԵԱՏՄ-ից՝ Ռուսաստանը: Ամենաշատը՝ վեց երկիր, եվրոպական են: Արտգործնախարարությունը ցանկի հետ ներկայացրել է նաև երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակ, հայկական համայնքի առկայություն, աշխարհագրական և ենթակառուցվածքային հնարավորությունների առկայություն, Հայաստանի առաջարկած ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի առկայություն և այլն:
ՀՀ ԱԳՆ-ում, փաստորեն, կարծում են, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրներից՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, միայն վերջինի հետ կարելի է տնտեսական ծրագրեր իրականացնել, գոնե տեսանելի ապագայում: Բայց այս որսի հետ մենք Եվրասիական տնտեսական միություն անունով կազմակերպության մեջ ենք: Կազմակերպությունը, որը ՀՀ պետական այրերը անվանում էին տնտեսական՝ ի հեճուկս այն վերլուծաբանների պնդումների, որ դա քաղաքական կառույց է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44