Կալիֆորնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը դատարանում ընդունել է իր մեղքը, հայտնում է CBS News-ը: Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում: Նրա դատավճիռը կհնչեցվի օգոստոսի 23-ին:
Մեղադրական կողմի կարծիքով՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը «Դիսնեյլենդ» այցելությունից հետո սպանել է իր որդուն՝ իր կնոջը վերադարձնելու համար:
Քննիչները հրաժարվել են նշել, թե ինչպես է տղան սպանվել: Այնուամենայնիվ, փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը խոստովանել է իր մեղքը և որ տղայի սպանությունը պլանավորված չի եղել:
Ռոդրիգեսի խոսքով՝ Անդրեսյանը ճանաչել է մեղքը մահապատժից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆորնիայի 35-ամյա բնակիչ Արամազդ Անդրեսյան-ավագը, որը կասկածվում է 5-ամյա որդու՝ Արամազդ Անդրեսյան-կրտսերի սպանության համար, չի պատրաստվում ընդունել մեղքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին անհետացած փոքրիկի դին հուլիսի 1-ին հայտնաբերվել է Սանտա Բարբարայի Կաչումա լճի մոտ:
Անդրեսյան-ավագը խոստովանել էր, որ ժամանցային այգում գտնվելու ժամանակ արգելված դեղամիջոցներ է ընդունել, ինչից հետո, իր խոսքով, չի հիշում, թե ինչ է պատահել երեխայի հետ: Հետագայում տղամարդը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ ու նրանց թյուր տեղեկություններ է տրամադրել, ինչից հետո հայտնվել է կասկածի տակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Արամազդ Անդրեսյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:
Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել էր, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեսյանին որդու սպանության համար կասկածելու համար:
Մեղադրող կողմի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը, ով Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է, որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել: Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:
tert.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47