Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. հունիսի 16-ի և հուլիսի 12-ի գրություններով հայտնել է, որ Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում:
Գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նրանց պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեղադրանքով, ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը:
Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գ. Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2017 թ. մայիսի 5-ի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել ազատության մեջ:
Հովհ. Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա ևս ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ, և միայն ՀՀ Վերաքննիչ դատարանի 2017 թ. փետրվարի 13-ի որոշմամբ ազատվել է կալանքից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ Գ. Միքայելյանին ու Հովհ. Ղազարյանին կալանքի տակ պահելու ՀՀ դատարանների որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել: Մասնավորապես, խափանման միջոցը փոփոխելու և գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանները մերժել են՝ գտնելով, որ նրանք կարող են խուսափել քննությունից, և դրա համար չներկայացնելով որևէ հիմնավորում:
Մինչդեռ ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու ձևով փոխելու մասին որոշումներով Վերաքննիչ քրեական դատարանը առաջնորդվել է հենց այն հանգամանքներով, որոնց մասին բազմիցս նշվել է պաշտպանական կողմի միջնորդություններում:
Ավելին՝ այստեղ
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47