Թուրքական իշխանամետ Star պարբերականի սյունակագիրներից Ահմեդ Քեքեչը իր վերջին հոդվածներից մեկում հայտարարել է, որ հեղաշրջման փորրձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամները պատրաստ են սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նետել աղբանոցը:
Ընդդիմադիր լրագրող Ահմեդ Ալթանը, ով իշխանությունների կողմից մեղադրվում է գյուլենական լինելու համար, պաշտպանական ճառի ժամանակ հայտարարել է, որ որևէ կապ չունի գյուլենականների հետ, ինչին ի պատասխան Star-ի սյունակագիր Քեքեչը գրել է. «Նախ հեղաշրջման փորձի համար հիմք են ստեղծում, հետո ասում են` կապ չունենք: Գյուլենական չեն, բայց նրանց հետ նույն գաղափարախոսությունն են կրում: Սրանք Էրդողանին սպանելու են, նետեն աղբանոցը:»
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
19:04
18:35
18:17
18:08
16:28
16:19
15:27
13:33
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
16:19 09.07.25
15:27 09.07.25
11:34 09.07.25
19:04 09.07.25
18:08 09.07.25
11:12 09.07.25
12:27 09.07.25
12:12 09.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03