Բասկետբոլի Մ 16 տերական տղաների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանի համար Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում չեմպիոն դառնալն ինչ-որ տեղ անսպասելի էր: ՀԱՕԿ-ում կարդում ենք մարզիչի մտավախությունների մասին։
«Պատրաստվելու շատ կարճ ժամանակ ենք ունեցել: Վերլուծելով նախորդ տարվա թիմի մրցակիցներին՝ մենք պարզ գիտակցում էինք ուր ենք գնում եւ ինչ խնդիրներ ունենք:
Այս տարի կարողացանք հաջող հանդես գալ: Հաջողության հասնելու հավատը մեզանում ավելանում էր խաղից խաղ: Ջիբրալթարի նկատմամբ առաջին հաղթանակից հետո թիմում մթնոլորտը միանգամից փոխվեց. մենք հավատացինք, որ կարող ենք հասնել մինչեւ եզրափակիչ:
Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, բայց իրավիճակը ռեալ գնահատելով մի քիչ մտավախություն ունեի: Մեզ շատ օգնեցին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղերը: Հակառակ դեպքում, դժվար թե կարողանայինք հաջող հանդես գալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Վաթյանը
Մարզչի կարծիքով` առաջնության լավագուն բասկետբոլիստ Գեորգի Շախնազարովը փայլուն է մասնակցել խաղերին եւ լավագույն խաղացողի մրցնակն արժանիորեն ստացել.
«Գեորգի Շախնազարովը մեր թիմի հոգին էր եւ լավագույն խաղացողը: Լինելով բասկետբոլի համար կարճահասակ` 182 սմ, նա բոլորին զարմացրեց իր արդյունավետությամբ եւ խաղային որակներով: Գեորգին հանդես էր եկել նաեւ Մ18 տարեկանների հավաքականում: Դա նրան օգնեց ուժերը ճիշտ գնահատել»,- նշեց Արեգ Վաթյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55