Հայաստանի տարածքով իրանական գազը տարհանելու ծրագրի իրականացման համար պետք է համընկնեն պետությունների քաղաքական շահերը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա հիշեց, որ Հայաստանն իրանական գազի համար տրանզիտային գոտի դարձնելու քննարկումները եղել են դեռևս 2002- 2003 թվականներից:
«Ցանկացած պարագայում մենք մի բան պետք է գիտակցենք, որ ցանկացած գործարք, որքան էլ ունենա տնտեսական բաղադրիչը, միևնույն է, միշտ ունենում է իր քաղաքական լուրջ բաղադրիչ ևս: Երբ քաղաքական բոլոր շահերը կհամընկնեն նույն դաշտում, այն ժամանակ 80-90 տոկոսով կարող ենք ասել, որ ծրագիրը կարող է աշխատել, սրանից հետո նոր կգա տնտեսական բաղադրիչը»,- ասաց նա:
Պողոսյանը նկատեց, որ եթե անգամ Իրանից ՀՀ գազամուղը գա, միևնույն է, հետո մի տարածքով պետք է շարունակվի, քանի որ ՀՀ-ն ծով չունի, որ ապահովի: Նա մատնացույց արեց, որ Թուրքիային և Ադրբեջանին չենք կարող դիտարկել ծրագրում, քանի որ խնդիրներ ունենք, իսկ Վրաստանն ունի իր անձնական շահերը:
«Վրաստանի պարագայում հարց է առաջանում՝ Վրաստանն այսօրվա դրությամբ ունա՞կ է լինելու դիմակալել ԱՄՆ ճնշումներին, ԱՄՆ թույլ տալո՞ւ է, որ Իրանն իր գազն անցկացնի Վրաստանով: Միգուցե Ռուսաստանն էլ չտա իր հավանությունը, կամ՝ ինչո՞ւ է բացառվում, որ Վրաստանը չի ընկնի թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների տակ: Այսօրվա դրությամբ ՀՀ-Իրան հարաբերություններն այնքան բարձր մակարդակի են, որ որևէ խնդիր չի առաջանա, բայց ՀՀ-ից դուրս գալով մենք տարբեր քաղաքական բարդ խնդիրների ենք հանդիպելու»,- շարունակեց Պողոսյանը:
Դիտարկմանը, որ անցած տարվա ընթացքում կայացել են մի քանի քառակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Վրաստան-Իրան հանդիպումներ, Պողոսյանն արձագանքեց, թե այդ հանդիպումները նվիրված են բանակցություններին, որոնք միշտ պետք է տեղի ունենան:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47