Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարարությունը հյուրընկալեց «Զարթոնք» քաղաքացիական կենտրոնի սաներին: Այցի հիմնական նպատակն էր նախարարության կառուցվածքին և գործունեությանը ծանոթանալը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների ոլորտում գործնական և տեսական գիտելիքների ձեռքբերումը:
Ճանաչողական այցի շրջանակում կենտրոնի սաները եղան նորագույն սարքավորումներով և գույքով հագեցած ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնում, որտեղ առաջին բուժօգնության ուսուցողական դասից հետո այցելեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը սաներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, ազդարարման, արձագանքման և մշտադիտարկման հնարավորություններն ու «911» ծառայության առաքելությունը:
Շրջայցի շրջանակում քաղաքացիական կենտրոնի սաները հանդիպեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ողջունելով երիտասարդներին նախարարը նշեց.
-Շատ ողջունելի է արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքները հարստացնելու Ձեր ցանկությունն ու պատրաստակամությունը: Անշուշտ, այս այցն իր նպատակին կծառայի, ինչպես նաև՝ օգտակար կլինի մասնագիտական կողմնորոշման հարցում: Վաղը հենց Ձեզ հետ միասին պետք է կառուցենք աղետակայուն Հայաստան, - նշեց նախարարը:
Նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում կենտրոնի սաներն ուղղեցին հարցեր՝ քաղպաշտպանության, հանրային իրազեկման, սեյսմակայուն շինարարության, ՀՀ ԱԻՆ միջազգային համագործակցության և նույնիսկ փրկարարների վարձատրության վերաբերյալ, որոնց նախարարը սպառիչ պատասխաններ տվեց: Սաներից մեկի այն հարցին, թե ինչպես կարող են ինքը և իր ընկերներն օգնել ՀՀ ԱԻ նախարարությանը, նախարար Տոնոյանը պատասխանեց. «Հանրության համար խնդիրներ չստեղծելով և Ձեր քաղաքացիական գիտակցության բարձրացմամբ ու ինքնակրթությամբ»:
Հանդիպման ավարտին «Զարթոնք» քաղաքացիական կենտրոնի տնօրեն Վահան Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ և ուսուցողական ընդունելության համար, նշեց, որ մեր քաղաքացիներն ապահով ձեռքերում են և հույս հայտնեց, որ «Զարթոնքի» կենտրոնն էլի հնարավորություն կունենա համագործակցել ԱԻ նախարարության հետ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01