Օգոստոսի 3-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ կառավարիչ Աքիմ Շտայներին:
Շնորհավորելով ՄԱԶԾ կառավարչին իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը գոհունակությամբ անդրադարձավ ՄԱԶԾ հետ ավելի քան 20 տարի շարունակաբար աճող համագործակցությանը, ինչի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր են իրականացվել։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՄ մամուլի ծառայությունը, ՄԱԶԾ կառավարիչ Շտայները բարձր է գնահատել ՄԱԶԾ հետ Հայաստանի երկարամյա գործընկերությունը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերության և աջակցության համար, այդ թվում՝ 2016թ․ ՄԱԶԾ գործադիր խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում։
Դեսպան Մնացականյանն ու կառավարիչ Շտայները մտքեր են փոխանակել համաշխարհային և երկկողմ օրակարգի մի շարք թեմաների շուրջ, որոնց թվում էին ՄԱԿ-ի զարգացման համակարգի ընթացիկ կառուցակարգային փոփոխությունները, Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված համագործակցությունը։
Աքիմ Շտայները ՄԱԶԾ աջակցություն է հայտնել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և ինտեգրման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի` կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների առաքելության՝ վերջերս Երևան կատարած այցի կարևորությունը։ Գոհունակություն է հայտնվել նորարարության և ստեղծարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ս․թ․ մարտին կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովին, ինչպես նաև դրա արդյունքներն ամփոփող կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր ս․թ․ հուլիսին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Հանդիպմանը վերահաստատվել է, որ ՄԱԶԾ շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանի համար՝ կայուն զարգացմանն ուղղված ներդրումների խրախուսման նպատակով նոր հարթակներ և համագործակցության նոր ձևաչափեր ներգրավելու առումով։
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58