Ստամբուլի հյուրանոցների հասույթն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է ավելի քան 1 միլիարդ եվրոյով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան, գրում է lenta.ru-ն:
Հյուրանոցներում համարի եկամուտը 2016 թվականի հունվար-հունիսի 39,4 եվրոյից նվազել է 32,7 եվրոյի՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համար: Ընդ որում՝ հյուրանոցների զբաղվածությունը 49,2-ից հասել է 53,3 տոկոսի:
Հայտնի է դարձել նաև, որ Ստամբուլի հյուրանոցային համարների գները նվազել են: Այս տարվա առաջին կիսամյակում միջին գինը կազմել է 71,1 եվրո, 2016 թվականի հունվար-հունիսին համարի արժեքը կազմել է մոտ 86,2 եվրո:
Ստամբուլ զբոսաշրջային հոսքն աննշան նվազել է: Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում քաղաք է այցելել մոտ 4,4 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 1,3 տոկոսով քիչ է 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ:
«Ցավոք, անվտանգության խնդիրները և այլ վտանգներ մնում են Ստամբուլի հյուրանոցների գնագոյացման վրա ազդող գործոններ»,- հայտարարել է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Թիմուր Բայընդըրը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44