Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրել շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակից ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին են տրամադրվել «Солар 555 МК» և «Корвет 500-FISH» մոտորանավակները, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետները Սևանա լճում ուսուցում են կազմակերպել հայ գործընկերների համար՝ծանոթացնելով մոտորանավակների կարողություններին և բնութագրին: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՌԴ կողմից տնօրեն Սերգեյ Ազարյանը և ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը տեղում հետևում էին մոտորանավակների փորձարկումներին և ընթացիկ աշխատանքներին:
Ս. Ազարյանը նշել է, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակ կհասնի Հայաստան՝ ներառելով ինչպես ջրափրկարարական, այնպես էլ՝ հրշեջ-փրկարարական տեխնիկա: «Корвет 500-FISH» մոտորանավակի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, ընդհանուր երկարությունը՝ 510 սմ, լայնությունը՝ 205 սմ: Նախատեսված է 6 անձ տեղափոխելու համար: «Солар 555 МК» փչովի մոտորանավակն ունի 550 սմ երկարություն և 195 սմ լայնություն: Նախատեսված է 8 անձ տեղափոխելու համար: Պ. Գյոզալյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է նաև հայ փրկարարների վերապատրաստման հարցում:
Սեպտեմբերին ՌԴ ուսման կմեկնի 55 փրկարար, իսկ ևս 110 փրկարարի համար դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանում՝ փորձի փոխանակման սկզբունքով: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը նշել է, որ նոր մոտորանավակներն անհրաժեշտ էին ջրափրկարարական ջոկատին և կբարձրացնեն ծառայության արդյունավետությունը: Մինչ այս՝ Հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևանա լճի ափի երկայնքով ծառայություն է իրականացրել 6 «Казанка» մոտորանավակով և 1 «Glastron» նավակով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47