ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներն ու Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու առաջարկությունը:
Քննարկման մասնակից շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներն արձանագրել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի առկա խնդիրները կանոնակարգելու՝ համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել են մի քանի առաջարկություններ, մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու և զուգահեռաբար նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ: Նախարար Լևոն Մկրտչյանն իբրև մտահոգություն նշել է, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ. "Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը: Իմ մոտեցումը հետևյալն է. լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին",- նշել է Լևոն Մկրտչյանը:
Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես տերմինաբանական կոմիտեի գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման և դպրոցական ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:
Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ՀՀ կառավարությունում և մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55