«Օր չկա, որ Հայաստանում մի հանցագործություն չլինի, և մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հատկապես առանձնակի դաժան դեպքերն են հաճախակիացել՝ Շամիրամ գյուղում սգո սրահում հրազենից արձակված կրակոցներից մի քանի մարդ մահացավ, Արմավիրում կինը, ըստ իրավապահ մարմինների, կացնով սպանել է ամուսնուն, Սևանում նույն օրը 2 սպանություն է տեղի ունեցել, նախօրեին Երևանում 34-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, ըստ որոշ տեղեկությունների՝ այս կնոջ ամուսինը նրան պարբերաբար դաժան բռնության է ենթարկել:
Այս ընթացքում կարծիքներ հնչեցին, թե հանրության շրջանում վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, ուստի մարդիկ դիմում են ինքնադատաստանի:
Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է, թե՞ հակառակը՝ փորձեցինք պարզել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներով: ԱՎԾ-ն հրապարակել է ցուցանիշներ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի 2017 թվականի հունվար-հունիսի տվյալների: Ըստ այդմ, գրանցված հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-հունիսին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2017-ի առաջին կիսամյակում՝ գրանցվել է 9723 հանցագործություն, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 9616 հանցագործություն: Գրանցված հանցագործություններում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության և ծանր հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: 2017-ի հունվար-հունիսին ոչ մեծ ծանրության 5219 հանցագործություն է գրանցվել, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 4691: Միջին ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում եղել է 3203, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 3196: Այս տարի նախորդի համեմատ ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ 2017-ի հունվար-հունիսին՝ 1210, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 1613: Առանձնապես ծանր հանցագործություններն էլ այս տարվա առաջին կիսամյակում նվազել են նախորդի համեմատ: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-հունիսին գրանցվել է առանձնապես ծանր 91 հանցագործություն, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 116»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23