ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը:
Ըստ նրա՝ միևնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետևի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաև Հայաստանի վրա:
«Հնարավոր են չնախատեսված բացասական հետևանքներ Հայաստանի, Ղազախստանի և ԵԱՏՄ մյուս անդամների համար, և դա ցավալի է»,– ասել է նա:
Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է։
«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը և՛ տրանսֆերտների մասին է, և՛ ներմուծման խնդիրների մասին»,– ասել է նա:
Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեև ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաև Հայաստանի վրա։
«Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետևանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետևանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»,– ասել է նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02