«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ:
Ներկայացնում ենք հատված:
-Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք. ըստ Վիճակագրական ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15200-ով:
-Նախ ասեմ, որ այս խնդիրը խիստ մտահոգում է մեր կառավարությանը: Այդ մտահոգության վկայությունն այն է, որ եթե մինչև 2012 թվականը այդ երևույթի վերաբերյալ տվյալները ստացվում էին միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող հետազոտությունների շնորհիվ, ապա հիմա կառավարությունն ինքն է նման հետազոտությունների պատվիրատուն: Նպատակն այն է, որ ունենանք մշտապես թարմացվող տեղեկատվություն, և գործադիրի մատը միշտ լինի զարկերակի վրա: Հայ-սլավոնական համալսարանում կա ձևավորված թիմ, որը պետբյուջեի միջոցներով իրականացնում է նման հետազոտություններ: Ցավոք, դրական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, նկատի ունեմ, որ բնակչության շրջանում ավելի շատ են արտագաղթելու տրամադրությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանից մեկնողների թիվը անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին: Վերջին տարիներին չի եղել արտագաղթի կտրուկ աճ, սակայն այն թվերը, որ կան, անշուշտ, մտահոգիչ են:
Արտագաղթը մի երևույթ է, որի ծավալների կրճատման մասին խոսելիս պետք է նախ խոսենք ծնող պատճառների մասին: Իսկ դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական տիրույթում են: -Սակայն քիչ չեն մարդիկ, որոնք ամենևին չլինելով վատ սոցիալական վիճակում, այնուհանդերձ երկրից հեռանալ են ուզում, ասում են՝ ապագայի հանդեպ հույս չկա: Ու սա առանց հետազոտությունների, անզեն աչքով էլ նկատելի է: Ի դեպ, մտահոգիչն այն է, որ այդպես մտածողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
14:37
14:22
14:09
13:56
13:26
13:15
13:02
12:44
12:21
12:04
11:45
11:35
11:21
11:03
11:02
10:45
10:45
10:32
10:12
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03