ՀՀ մշակույթի նախարարությունն օգոստոսի 7-ից ընդունում է ոչ պետական լրատվամիջոցների 2018թ. պետական աջակցության հայտերը:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, 2018թ. պետական աջակցության համար կարող են դիմել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը, մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականները, մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցները։
Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
Հայտերն ընդունվում են օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան3, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):
2018թ. պետական աջակցության համար դիմելու մյուս պայմաններին կարող եք ծանոթանալ պաշտոնական ծանուցման տեքստում, որը, ինչպես նաև աջակցության համար դիմելու հայտաձևը, տեղադրված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. http://mincult.am/home-1-3711-page-0.html ։
Հայտերը քննարկելու և պետական աջակցության է ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ստեղծված համապատասխան խորհուրդը։
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45