Տասնյակ իրանցիներ և եմենցիներ, որոնք հնարավորություն են ստացել օրինական ճանապարհով արտագաղթել Միացյալ Նահանգներ, հայց են ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարության դեմ՝ վիզա ստանալու իրենց դիմումները չհաստատելու համար:
Ինչպես նշում է Reuters-ը, պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն խստացումներն են, որոնք ուժի մեջ են մտել հունիսից՝ Գերագույն դատարանի որոշմամբ:
Հայտնի է, որ նոր օրենքի համաձայն՝ առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի (Իրան, Սիրիա, Եմեն, Սուդան, Լիբիա, Սոմալի) քաղաքացիներին միառժամանակ արգելվում է Միացյալ Նահանգներ այցելել:
Աղբյուրը նկատում է, որ Գերագույն դատարանի որոշման պատճառով տվյալ 6 երկրի հազարավոր բնակիչներ, որոնք ԱՄՆ կառավարության վիճակախաղում «Գրին քարտ» էին շահել, հայտնվել են անորոշ վիճակում:
ԱՄՆ կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ վիճակախաղի հաղթողների վիզաները չեն հաստատվել 90-օրյա զբոսաշրջային արգելքի պատճառով:
Ավելի քան 90 իրանցու և եմենցու կողմից Վաշինգտոնի շրջանային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ մուտքի այցագրեր չտրամադրելն արդարացի չէ ու մարդու իրավունքների խախտում է:
Հայցվորները խնդրել են ԱՄՆ կառավարությանը մինչև սեպտեմբերի 30-ը վավերացնել իրենց վիզաները, հակառակ դեպքում նրանք կկորցնեն շահած «Գրին քարտը»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01