ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ։
«Թեհրան։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ կար քննարկելու բան»,- գրել է Ռոգոզինն իր թվիթերյան էջում։
Ավելի վաղ Ռոգոզինի գրասենյակում աղբյուրը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ռուսական սպառազինությունների մատակարարման հարցը. երկրները նախնական պայմանավորվել են ուժեղացնել ռազմատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությունը՝ ԱՄՆ-ի կողմից երկու երկրների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո։
Օրերս հաղորդվել էր, որ Մոլդովայի կառավարությունն «անցանկալի անձ» է ճանաչել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: Ռուս պաշտոնյան ավելի վաղ մեղադրել էր Մոլդովայի իշխող կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկին Քիշնև և Տիրասպոլ իր այցը տապալելու համար: «Նրա նպատակն էր մեզ Ռումինիայի դեմ հանել, և դա արել են ուրիշի միջոցով»,- հայտարարել էր Ռոգոզինը: Նա նշել էր, որ իր թռիչքի ճանապարհն ամբողջությամբ համաձայնեցված է եղել Մոլդովայի իշխանությունների հետ:
Ռումինիայի իշխանությունները հուլիսի 28-ին Մոսկվայից Քիշնև թռչող ինքնաթիռում պատժամիջոցների տակ գտնվող անձի գտնվելու պատճառով թույլ չէին տվել 165 ուղևոր տեղափոխող S7 ինքնաթիռին հատել երկրի օդային տարածքը: Ինքնաթիռը, որով Ռոգոզինի գլխավորած պատվիրակությունն ուղղվում էր Մոլդովա, ստիպված էր եղել գնալ Մինսկի արևմտյան աերոդրոմ:
«Ռումինիայի իշխանությունները վտանգի են ենթարկել S7 չվերթի ինքնաթիռի ուղևորների, կանանց և երեխաների կյանքը: Վառելիքը բավարարել է միայն մինչև Մինսկ: Սպասեք պատասխանի, տականքներ»,- գրել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ իրեն տեղափոխող ինքնաթիռին իրենց տարածքով շարժվել դեպի Քիշնև:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44