Թուրքիայում հայերը սկսել են ավելի շատ խոսել իրենց ինքնության մասին: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից: Նա եղել է մի շարք քաղաքներում, հանդիպել տեղի հայերի հետ:
«Իհարկե, շատերը հայերեն չեն խոսում, շատ քիչ բառեր գիտեն, սակայն ոգևորում է այն փաստը, որ մարդիկ խոսում են իրենց հայ լինելու մասին, բարձրաձայնում են իրենց ինքնության հարցը»,-ասաց Արագած Ախոյանը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ականատես ենք եղել, թե ինչպես են թուրքական իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել հայերին կրոնափոխ անելու, լեզուն, մշակույթը վերացնելու համար, սակայն այսօր ինքնության հարցը գլուխ է բարձրացնում:
«Կան քաղաքներ, որտեղ հայերը բավական կազմակերպված են, մեր այցելություններից նաև իրենք են ոգևորվում, լսում են հայկական խոսք, կապ են հաստատում Հայաստանից գնացած հայերի հետ: Շարժում կա սկսված, իհարկե, վտանգավոր է, բայց մարդիկ պատրաստ են: Մի բան, որը մի քանի տարի առաջ հնարավոր չէր»,-ասաց Արագած Ախոյանը:
Նա նկատեց, որ կան քաղաքներ, որտեղ հայերը կազմակերպված գործում են: Որպես օրինակ ներկայացրեց Խարբերդի դեպքը, տեղի բողոքական եկեղեցու տարածքում իշխանությունները փորձում էին ավտոկայանատեղի կառուցել: Տեղի հայերի դիմադրության արդյունքում գործընթացը կասեցվել է:
Արագած Ախոյանն իր այցելության ընթացքում մի խնդրի է ականատես եղել Մուշում, երբ այցելել են Գոմս: Տեղի համայնքը դատական գործընթաց է սկսել Մուշի գերեզմանատան համար: Այն 8000 քառակուսի մետր տարածքի վրա է, որտեղ նաեւ Գեւորգ Չավուշի գերեզմանն է: Գերեզմանատունը հիմա փակ է:
«Խնդիրն այն չէ, որ դա չեն ուզում հայերին տալ, այլ մեխանիզմ չկա: Եվ մինչ հարցը չի կարգավորվում, տեղի հայերը խնդրի առաջ են կանգնում: Երբ քրիստոնյան մահանում է, նրա աճյունը չեն կարողանում հուղարկավորել, այդ գերեզմանատունը փակ է, իսլամական գերեզմանատանն էլ չի թույլատրվում: Հիմա դա արվում է գաղտագողի, մոլլաներին խնդրելով: Տեղի հայերը նաեւ արդեն այդ հարցերն են բարձրացնում»,-ասաց Արագած Ախոյանը:
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:45
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03