Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ի թիվս միջազգային մի շարք պատվիրակությունների՝ Թեհրան է ժամանել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, Տիգրան Սարգսյանին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը:
Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի:
Մարտին Բիշքեքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները հաստատել են ժամանակավոր համաձայնագրի պատրաստմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հրամանագիրը, ինչը կբերի ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը:
Իր հերթին, Էսհաղ Ջահանգիրին դատապարտելի և անհիմն է համարել ԱՄՆ –ի կողմից պատժամիջոցների կիրառումը: «ԱՄՆ-ի նոր և միակողմանի պատժամիջոցներն Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ դատապարտելի և անհիմն են, և այս պայմաններում Եվրասիայի հնարավորությունների օգտագործումը կարող է նպաստել խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են որոշ երկրների՝ այդ թվում Իրանի ու Ռուսաստանի առջև»,- ասել է Ջահանգիրին:
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ: Իրանի նախագահի երդմնակալությանը ներկա գտնվելու նպատակով Իրանում են գտնվում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից:
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32