Արտագաղթի դեմ պայքարելը պատճառների դեմ պայքարելն է: Այս մասին Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կողմից անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանում արտագաղթի պատճառը հիմնականում սոցիալ-տնտեսական է՝ աշխատատեղերի բացակայություն, ցածր կենսամակարդակ և այլն:
Եգանյանը հորդորեց միգրացիան չշփոթել արտագաղթի հետ՝ նշելով, որ միգրացիան բնակչության տեղաշարժն է՝ պայմանավորված բնակության վայրի փոփոխությամբ: «Երբ տեղաշարժը երկրի ներսում է կատարվում, խոսքը ներքին միգրացիայի մասին է, իսկ երբ երկրի սահմաններից դուրս է՝ արտաքին միգրացիայի: Վերջինս լինում է արտագաղթի ու ներգաղթի տեսքով»,- ասաց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետը:
Գագիկ Եգանյանը նշեց, որ արտագաղթի ծավալները չափվում են բնակչության ռեգիստրի համակարգով, որը սակայն ամբողջությամբ չի բնութագրում երևույթը: «Եթե այդ թվերով հաշվենք, կստացվի, որ 11.278 անձ հաշվառման է կանգնել՝ ներգաղթել է, 4280 արտագաղթել է: Չի կարելի այս աղբյուրն օգտագործել գնահատելու համար արտագաղթի հոսքերը»,- ասաց նա։
Արտագաղթի ծավալները, ըստ նրա, կարելի է չափել նաև ուղևորահոսքերի վերաբերյալ վիճակագրությամբ, որի վերաբերյալ կա հստակ աղյուսակ՝ որքան ուղևոր մեկնեց, որքանը՝ եկավ Հայաստան: Սակայն Եգանյանն ասաց, որ դրանց մեծ մասը կարճաժամկետ է, մի քանի անգամ դուրս է գալիս ՀՀ սահմաններից, վերադառնում, ուստի արտագաղթը չափելու միակ աղբյուրը մնում է ուսումնասիրությունը:
«Սոցիոլոգիական գործիքներով կարելի է գնահատել, տվյալներ ձեռք բերել: Մտածել, որ ժամանակի ցանկացած պահին կարող ես նման հետազոտություն անել, հնարավոր չէ: Հիմնելով այս հետազոտությունների վրա, կարող եմ ասել, որ 1992-ից 94 թթ.-ին արտագաղթի ու ներգաղթի տարբերությունը կազմել է գրեթե 600 հազար անձ, ունեցել ենք այդքան բնակչության կորուստ կամ տարեկան 180 հազարին հասնող զանգված: 1995-ից 2001թթ.-ին միգրացիան՝ արտագաղթի ու ներգաղթի տարբերությունը, կազմել է 350 հազար անձ կամ տարեկան միջին հաշվով 57 հազար: 1992-ից 94-ի հոսքերի 60-ից ավել տոկոսը արտագաղթը պատճառաբանում էին աշխատանքային գործունեությունը ծավալելով և միայն 15-ից 20 տոկոսն էր անվերադարձ մեկնում: 2002-ից 2015թթ.-ին գնացել է 400 հազար անձ կամ տարեկան միջին հաշվով 30 հազար: Այս հոսքին բնորոշ է աշխատանքային միգրացիան: 1,3 մլն անձ է ընդհանուր առմամբ տեղաշարժվել է»,- մանրամասնեց Գագիկ Եգանյանը:
Վերջինիս խոսքով՝ մինչև 2001թ.-ը մարդկանց 65 տոկոսն էր Ռուսաստան մեկնում, 10 տոկոսը՝ ԱՄՆ, 7-8 տոկոսը՝ ԱՊՀ այլ պետություններ: 2002-ից, սակայն, կենտրոնացումը դեպի ՌԴ մեծացավ: 2015-ին, ըստ նրա, ՌԴ է մեկնում միգրանտների 96,1 տոկոսը:
tert.am
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47