Հայաստանի ազգային հավաքականի և «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը նաև ուկրաինական թիմի ավագն է, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է առաջնության 4-րդ տուրի` Լվովի «Կարպատների» հետ խաղը:
«Ստալն» այդ խաղում 1:3 հաշվով պարտություն էր կրել, իսկ թիմի միակ գոլը 11-մետրանոցից կատարած գեղեցիկ «պանենկա» հարվածով հեղինակել էր հենց Մալաքյանը.
«Առաջին կեսն ավելի լավ ստացվեց: Մենք ագրեսիվ էինք խաղում, մեզ մոտ ստացվում էին հարձակողական գործողությունները: Իսկ երկրորդ կեսում չգիտեմ ... մի փոքր «նստեցինք»: Չպետք է այդպես լիներ:
Առաջին անգամը չէր, որ «պանենկա» ոճով գոլ խփեցի: Պարզապես այդպես որոշեցի: Վստահ էի, որ չեմ վրիպի:
Չնայած գրանցված արդյունքին` մեր խաղն այսօր ստացվեց: Լավ էինք գործում առջևում, պահեր ունեինք: Եթե խաղով նայենք, մենք ոչնչով չէինք զիջում մրցակցին, նույնիսկ որոշ առումներով գերազանցում էինք նրան: Պարզապես որոշ դրվագներում կենտրոնացման պակաս կար, ինչի պատճառով 3 գոլ բաց թողեցինք:
Ես ինքս էլ լավ պահ ունեցա առաջին կեսի վերջնամասում, երբ մեն մենակ դուրս եկա դարպասապահի դեմ, այդ դրվագում ոչ թե դարպասապահը լավ խաղաց, այլ ես` վատ»,- խոստովանել է Էդգար Մալաքյանը:
Հայ ֆուտբոլիստը նաև կարծիք է հայտնել, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել.
«Յուրաքանչյուր պարտություն մեծ հաղթանակների սկիզբն է: Իհարկե, միշտ հաճելի չէ, երբ պարտվում ես: Պետք է շարունակել աշխատել: Մենք ճիշտ ուղու վրա ենք: Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստները երիտասարդ են, նրանց լավ ապագա է սպասվում: Պարզապես պետք է ավելի լավ խաղալ, էլ ավելի մեծ փորձ ձեռք բերել և ոչ մի դեպքում չհանձնվել:
Մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո մեր ակումբի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Փորձագետները դիտում են մեր խաղերը, վերլուծում են: Խաղերից առաջ մեզ լավ ուսումնասիրում են մրցակից թիմերը: Եթե նախկինում նրանք գուցե թերագնահատում էին մեզ, ապա հիմա յուրաքանչյուր նոր խաղի հետ ավելի դժվար է դառնում:
Այնպես որ մենք խաղից խաղ պետք է ավելի լավը դառնանք և ապացուցենք, որ մենք ուժեղ թիմ ենք: Կարող եմ միայն խոստանալ, որ ոչ մի թիմի համար «Ստալի» հետ խաղերում հեշտ չի լինի»,- եզրափակել է իր խոսքը Էդգար Մալաքյանը:
Նշենք` Լվովի «Կարպատների» հետ անցկացրած խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» նահանջել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ «Ստալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին, իսկ մրցակիցը կլինի «Վորսկլան»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55