Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում»,- նշել է Բահրամ Քասեմին:
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օժանդակել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարող են ազդեցություն ունենալ ավելի լայն տարածաշրջանի վրա:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին:
Նա նաև նշել է, որ այս խնդրում մշտապես եղել է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը:
«Երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել, և հուսով ենք, որ ի վերջո դիվանագիտությունն ու երկխոսությունը կգերակայեն այլ մոտեցումների ու մեթոդների նկատմամբ»,- ամփոփել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44