Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ներկա են գտնվել մայրաքաղաքի մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Իր խոսքում մշակույթի վարչության պետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է 72 տարի առաջ ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծությունը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ռուբեն Հովհաննիսյանը նաև երևանցիների ցավակցությունն է փոխանցել ճապոնացի բարեկամ ժողովրդին: Նա երկու ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս զբոսայգում տեղադրված հուշաքարը և հավելել, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության ուշագրավ դրսևորումներից էր նաև Երևանի քաղաքապետարանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգաշարը ճապոնական քաղաքներում, որտեղ հայ երեխաները ելույթներ են ունեցել ճապոներեն լեզվով:
Ողբերգության տարելիցին նվիրված արարողության ժամանակ հիշատակի խոսք են ասել նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ի դեպ՝ հայերեն լեզվով, և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը:
Որպես աշխարհում խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ՝ հուշաքարին դրվել են թղթե կռունկներ, ինչպես նաև խաղաղության խորհրդանիշ թռչուն` թևերին պատկերված Հայաստանի և Ճապոնիայի պետական դրոշները: Խաղաղության հայկուներով պատրաստված ու լույս ընծայված գրքույկների մեկական օրինակներ էլ հանձնվել են Ռուբեն Հովհաննիսյանին և Էյջի Տագուչիին:
Հարկ է նշել, որ Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան էր բերվել 2014թ.` Հիրոսիմայից, իսկ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի այդ անկյունն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47