Ամռանը շոգ եղանակով պայմանավորված հրդեհների թիվն ավելանում է: Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, ամեն տարի սովորաբար ամռանը հրդեհների թիվն ավելանում է: Եթե օրինակ ապրիլին գրանցվում է 100 հրդեհ, ապա ամռան ամսիներին՝ 3 անգամ ավելի:
«Այդ ակտիվությունն այս ամռանն էլ կա, ավելին ասեմ, միտում կա ավելանալու: Վերջին օրերին շոգ եղանակը երկար ժամանակ է պահպանվում: Եթե տարիներ էր լինում, երբ շոգն ընդմիջումներով էր, ապա հիմա կայուն ձևով պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Այսօր հրդեհավտանք իրավիճակ է, խոտածածկ տարածքները բավական չորացած վիճակում են և մի կայծը բավական է, որ հրդեհներ առաջանան իրենց ծանր հետևանքներով»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ խոտածածկ տարածքներում, անտառային հատվածներում հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Եվ դա ոչ միայն մեր երկրում է: Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ, բարեբախտաբար, կարողացել են խուսափել խոշոր անտառային հրդեհներից, բայց դա չի նշանակում , որ պետք է զգոնությունը թուլացնել:
«Մարդիկ այս ամիսներին ձգտում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում, անտառաշերտ տարածքներում վառում են խարույկներ, նետում են լուցկի, չհանգցրած ծխախոտ: Դրանք էլ հրդեհի պատճառ կարող են լինել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելը միայն հրշեջների գործը չէ: Եթե կարգապահություն չդրսևորեն հրդեհային անվտանգության հարցերում, ապա կունենանք աղետալի հրդեհներ»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Նա նշեց, որ շատերը բնության գրկում հանգիստը կազմակերպելուց հետո աղբը չեն հավաքում, նետում են ապակյա առարկաներ, շշեր, իսկ դրանք կատարում են ոսպնյակի դեր, արևի ճառագայթները ֆոկուսացվում են և կայծ է առաջանում: Հետևաբար, անտառածածկ տարածքներում արգելվում է խարույկ վառելը: ԱԻՆ-ը հորդորում է լինել ուշադիր և հետևել հրդեհային անվտանգության կանոններին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47