Թուրքիայում գործող «Յըլդըզ» հետազոտական ընկերությունը, որը հաճախ տարբեր ուսումնասիրություններ է իրականացնում ստամբուլահայ համայնքի շրջանում, այս անգամ հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարքի՝ արդեն նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, վերջերս համացանցի միջոցով հրապարակած նամակների շարքի վերաբերյալ կարծիքով։
Պոլսո հայոց պատրիարքի՝ արդեն նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերջերս նամակների շարքով պատասխանել էր 9 տարվա ընթացքում իր դեմ ուղղված մի շարք մեղադրանքների, գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Թուրքիայում գործող «Յըլդըզ» հետազոտական ընկերությունը հետաքրքրվել է,թե ինչ կարծիքի են այդ նամակների մասին ստամբուլահայերը։
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած ստամբուլահայերի 64,29 տոկոսը ճիշտ է համարում տարիներ շարունակ անպատասխան մնացած հարցերին արձագանքելու Աթեշյանի նախաձեռնությունը, անկախ նրանից՝ հավատում են դրան թե ոչ:
Հարցվածների 4,.98 տոկոսը հայտարարությունների մեծ մասն անկեղծ է համարել, 33,93 տոկոսը դրանք ստահոդ է որակել, մնացածը ձեռնպահ են մնացել Աթեշյանի նամակները մեկնաբանելուց:
Պոլսահայերի 82,59 տոկոսի համար համոզիչ չեն Աթեշյանի այն պնդումները, թե իր գործունեության ընթացքում նա պատրիարքարանի համար հատուկ թանգարան է հիմնել:
Հարցման մասնակիցների 65,18 տոկոսը չի հավատում այն մեղադրանքներին, ըստ որի Արամ Աթեշյանը բիզնես ունի Մոսկվայում: Հարցվածների 51,34 տոկոսը նույն կերպ չի հավատում, թե Աթեշյանը վաճառել է պատրիարքարանին պատկանած արժեքավոր գեղանկարները:
44,2 տոկոսը մտահոգիչ է համարում արքեպիսկոպոս Աթեշյանի սերտ կապերը Թուրքիայի պետական մարմինների հետ, իսկ 34,38 տոկոսը դա բնական է համարել:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02