«Մոտ մեկ ամիս է՝ Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ՝ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախտանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում: Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով՝ հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որոնք կից են իրենց համայնքի սարերին: Ասում է՝ գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Տարբեր ձևի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից և այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց՝ շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»: Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն՝ իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակվել»: Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը նույնպես հավաստիացրեց, որ խնդրի մասին մասնագետները տեղյակ են, փորձում են ամեն կերպ օգնել գյուղացիներին. «Մասսայական որ դեպք գրանցվի՝ սա առաջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երևանի սննդի անվտանգության տեսչությունից են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55