Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը հրապարակել է 12 րոպեանոց տեսանյութ, որում խոստովանել է, որ ապրում է Նյու Ջերսիի մոթելներից մեկում ու ցանկանում է ինքնասպան լինել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 50-ամյա երգչուհին, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Nothing Compares To You» հիթի շնորհիվ, տեսանյութը տեղադրել է իր ֆեսբուքյան էջում՝ խոստովանելով, որ ամեն օր պայքարում է ինքնասպանություն գործելու մտքերի դեմ՝ փորձելով ողջ մնալ:
«Հիմա ապրում եմ Նյու Ջերսիի մոթելներից մեկում՝ միայնակ: Կյանքումս հոգեթերապևտիցս բացի այլ մարդ չկա: Նա շատ լավ մարդ է, ասում է, որ ես իր հերոսն եմ, և դա միակ բանն է, որ ինձ ստիպում է ապրել: Հոգեկան հիվանդությունը թմրանյութի պես է՝ դիպչում է ցանկացած մարդու՝ անկախ նրա ով լինելուց: Եվ հանկարծ մարդիկ, որոնք պետք է սիրեին քեզ ու հոգ տանեին քո մասին, քեզ բանատեղ չեն դնում: Ես միլիոնավոր մարդկանց պես պայքարում եմ հոգեկան հիվանդության դեմ: Արդեն 2 տարի է, ինչ այս աշխարհում միայնակ եմ, քանի որ հոգեկան հիվանդ եմ ու ոչ ոք չի ցանկանում հոգ տանել իմ մասին»,-անկեղծացել է 4 երեխայի մայրը:
Աղբյուրը հավելում է, որ 2011թ. երգչուհու մոտ ախտորոշվել է բիպոլյար (երկբևեռ) աֆեկտիվ խանգարում (հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով)։


18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
15:30
15:19
15:04
14:44
14:14
13:52
13:33
13:06
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46