Թուրքիայի ընդդիմությունը իշխանություններից բացատրություն է պահանջել Վանի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում հայկական գերեզմանոցի տեղում հանրային զուգարանների և հանդերձարաններ կառուցելու վերաբերյալ: Իշխանությունների այդ գործողությունը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Իզմիրի պատգամավոր Մուրաթ Բաքանի կողմից: Վերջինս հարցը տեղափոխել է խորհրդարան: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ Բաքանը մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշից ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզհասեքից պատասխան ստանալու ակնկալիքով թեմայի վերաբերյալ գրավոր հարցադրում է արել:
Մասնավորապես Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ նշված է եղել, թե արդյոք Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրել է զուգարանների կառուցումը մի վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան: Եվ արդյոք հետաքննություն է սկսվել տարածքում առկա գանձախույզների, ինչպես նաև այն մարդկանց դեմ, որոնք թույլատրել են զուգարանների կառուցումն այդ վայրում:
Միջանկյալ նշենք, որ այդ տարածքում է գտնվում նաև «Դիլքայա» պատմական բլուրը: Վերջինիս վերաբերյալ Բաքանը հարցադրման մեջ մասնավորապես ասել է.
«Ձեր նախարարությունը Դիլքայա բլուրը պաշտպանելու և այն ապագա սերունդներին փոխանցելու համար ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Արտամեդի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:
Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44