Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Իզմիրից ընտրված թուրք պատգամավոր Մուրադ Բաքանը Վանում հին հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարանի և հանդերձարանի կառուցման հարցը բարձրացրել է երկրի խորհրդարանում, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Պատգամավորը պաշտոնական հարցում է հղել երկրի մշակույթի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Նուման Քուրթուլմուշին, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օզհասեքիին և խնդրել պատասխանել, թե արդյո՞ք նախարարությունները պաշտոնական թույլտվություն տրամադրել են Վանում տեղական իշխանություններին նման շինարարություն իրականացնելու համար, թե՞ ոչ:
Մուրադ Բաքանը նաև պահանջել է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է հասարակական ծառայություններ մատուցող շինությունը կառուցվել հենց պատմական նշանակություն ունեցող վայրում: Պատգամավորը նաև հարցրել է արդյո՞ք շրջակայքում հայկական պատմական կառույցներն ավերող գանձագողերի դեմ որևէ հետապնդում կամ պատիժ իրականացվե՞լ է:
Իր խոսքի վերջում թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Վանի տվյալ շրջանը ոչ միայն պատմական նշանակություն ունեցող տարածք է, այլև հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու ծննդավայրը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44