Վերջին երկու ամսում էնքան բան տեսանք, որ 20 տարի չէինք տեսել, էննքան կյանք ապրեցինք, որ միանգամից մի քանի տարով մեծացանք։ Ապրիլյան դեպքերը նորովի բացահայտեցին ամեն ինչ։ Հազար ու մի դիմակ պատռվեց, հազար ու մի փուչիկ պայթեց։ Խեղճացանք մի տեսակ։ Սկսեցինք իրար գզվռտել։ Բաժանվեցինք հազար խմբի։ Անկարողությունից։ Հասկացանք, որ այս ընթացքում պետությու կերտելու փոխարեն դուքյան ենք բացել ու անհաջող առևտուր արել։ Ադրբեջանի անզորության վերաբերյալ մեր կարծիքը հօդս ցնդեց։ Զգացինք, որ գործ ունենք լուրջ միջազգային խաղացողի ու ուժեղ պետության հետ։ Ամենուր՝ արտասահմանյան մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել Ադրբեջանի ռազմական հաջողությունների, նոր զինատեսակների ձեռքբերման, տարբեր զորավարժությունների մասնակցության, հաջող արտաքին քաղաքականության մասին։ Քառօրյա ռազմական գործողություններից հետո այդ պետությունը շատ արագ ձեռնամուխ եղավ նոր զինատեսակների ձեռքբերմանը, բացերի լրացմանը և պատերազմին նորովի պատրաստմանը։ Շատ կարճ ժամկետներում նոր զինտեխնիկա ստացավ ՌԴ-ից, Իսրայելից, Պաղեստինից, Ուկրաինայից։ Ամենուր լսեցինք Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ։ Այդ պետությունը այնքան է հասունավել, որ իր կամքն է թելադրում միջազգային կառույցներին և անվրդով գնում է դեպի իր նպատակը՝ ընթացքում «քաղաքականություն» խաղալով։ Իսկ ի՞նչ ենք արել մենք։ 2 տարի է արդեն, չենք կարողանում ստանալ ՌԴ-ից վարկով գնված զինտեխնիկան։ Ոչինչ չարեցինք այլ պետություններից զինտեխնիկայի գնման ուղղությամբ։ Մի կերպ անձրևանոցներ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ենք հասցնում դիրքապահ զինվորին՝ այն էլ մասնավոր անձանց աջակցության շնորհիվ։ Հասցրեցինք հասկանալ, որ իշխանությունների համար միևնույնն է ամեն ինչ՝ 800 հա էս կողմ, 800 հա էն կողմ... Արցախը՝ էս կողմ, Արցախը՝ էն կողմ... Մեջը փող լինի... Հիմա էլ մեր թշնամու հետ ՀՕՊ ենք ստեղծում մեր թշնամու բարեկամի դեմ։ Ասել է՝ թե ֆուտբոլի ժամանակ քո դարպասապահը հակառոկորդի մարզիչը լինի։ Վերջին երկու ամսում Ադրբեջանը ինչքան բարձրացավ, մենք՝ կրկնակի իջանք։ Ու դեռ սպասում ենք։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02