Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալով նորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կառավարության ղեկավարը, նախ, Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այն անհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլային եղանակով:
«Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար: Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրային պաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորների քանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝ կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը:
Արայիկ Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտի բարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղ ծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվող տեսականուն և առաջիկա ծրագրերին:
Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նոր աշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Այնուհետև վարչապետն ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացման հանդիսավոր արարողությանը:
Վարչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխան կառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայությունների պայմաններին: Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումը հատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյան պատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով:
«Խորհրդանշական եմ համարում այս երկու նախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջ գտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարում ենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակից գործարան»,- ասել է Արցախի կառավարության ղեկավարը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47