ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների ցանկում ներառվել է տարածական պլանավորման գործընթացը բարելավելու և մինչև 2021 թվականը Հայաստանի Հանրապետության համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերաբերյալ կետը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, այս համատեքստում ներդրվել է միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գաղափարը:
Փաստաթուղթը մշակվում է մեկից ավելի համայնքների համար՝ ներառելով երկու տարբեր մակարդակների՝ տարածքային հատակագծման նախագծի (ներառված համայնքների ընդհանուր տարածքի մասով) և համայնքների գլխավոր հատակագծերի ու գոտևորման նախագծերի դրույթներ: Այս կերպ կարճ ժամկետներում հնարավոր կլինի բոլոր համայնքներն ապահովել տարածական պլանավորման փաստաթղթերով՝ միաժամանակ ապահովելով պետական, մարզային և համայնքային մարմինների միջև սերտ համագործակցությունը, խնդիրների և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև՝ տարբեր մակարդակների փաստաթղթերի համատեղման շնորհիվ հնարավոր կլինի խնայել ֆինանսական միջոցները:
2017 թվականին արդեն իսկ մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի տրամաբանական կառուցվածքը՝ կրճատելով փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը և պահանջվող ժամանակը, առաջարկելով` փաստաթղթերում փոփոխություններ կատարելու կանոնակարգման մեխանիզմներ, գործընթացում շահագրգիռ մարմինների մասնակցություն, արդյունավետության բարձրացում և այլն:
«Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման շրջանակներում Կոմիտեն այսօր համակարգում է ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47