ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմի օրերին զորամասերում տեղի ունեցած ԶՈւ-ի հետ կապ չունեցող մարդկանց ընդունելություններին ու ԶՈւ-ի հրապարակային քննադատություններին:
Ըստ պատգամավորի՝ ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց, որոնք կարիք ունեն մասնագիտական խորը ուսումնասիրության և որոնք պետք է օր առաջ շտկել: Սակայն, ըստ նրա, մտահոգիչ էր նաև արձանագրված բացերի հրապարակային քննադատությունը:
«Եթերով, առարկայական, մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության կարիքները, թիկունքային ծառայությունների մատուցման քանակը, որակը, մարտական հերթապահության բացթողումները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, պաշտպանական տակտիկայի նախընտրելի ձևերը և այլն, ինչով ակամա վտանգվում են առաջնագծում կանգնած զինվորն ու սպան: Երևույթը, հատկապես, հարիր չէ զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անհատների համար»,-ասաց Ջհանգիրյանը:
Պատգամավորը հորդորեց դադարեցնել բանակի թերությունների հրապարակային բարձրաձայնումը և նշեց, որ իշխանություններն իրենց հերթին պարտավոր են ոլորտում փորձառություն ու գիտելիքներ ունեցող համաքաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձևաչափ գտնել:
Այնուհետև նա խոսեց զորամասերում հայտնի անձանց ընդունելությանը կարգին:
«Հետապրիլյան օրերին սահմանային զորամասեր, դիրքեր այցելելը կարևոր էր զինվորին ու բանակին ոգևորելու, նրան համախմբված ժողովրդի առաջարկությունը փոխանցելու համար, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են սահմանային զորամասն այցելած պաշտոնյային, մեծահարուստին կամ արվեստի գործչին դիմավորում շարահրապարակում կանգնած զինվորական ստորաբաժանումները, զայրույթը թաքցնել հնարավոր չէ:
Զինվորական ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով է նախատեսված զինվորական պատվի ու ընդունելության արժանացնել ԶՈւ-ի հետ կապ չունեցող որևէ մեկին»,-ասաց Ջհանգիրյանը և հավելեց, թե ո՞վ է իրավունք տվել արատավորել մեր զինվորականի պատիվն ու արժանապատվությունը:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23