Հանրապետական զորակոչային հանձնաժողովը քննարկել և մերժել է ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մոր դիմումը՝ իր կրտսեր որդուն՝ 1999թ. ծնված Սերյոժա Գևորգի Հարությունյանին ընտանեկան դրության բերումով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու դիմումը: Այս մասին Tert.am–ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Գրավոր պատասխանում մասնավորապես, նշվում է.
«Չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին Երևանի քաղաքային զորակոչային հանձնաժողովի որոշումը ներկայացվել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքներով մերժվել է Սերյոժա Գևորգի Հարությունյանին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով տարկետում տալու հարցը, քանի որ Ս. Հարությունյանի ընտանեկան դրությունը համապատասխանել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետին, որի համաձայն՝ Հայաստանի սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկներն օգտվում են բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու իրավունքից»:
Այսինքն՝ ըստ նախարարության մեկնաբանության՝ զորակոչիկի կարգավիճակը համապատասխանել է օրենքով սահմանված արտոնյալ պայմաններով զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում հայտնելով, որ կրտսեր որդին իր միակ խնամակալն է և որ ավագ որդու՝ Գրիգորի մահվանից հետո առողջական խնդիրներ ունի, ասել էր. «Գրիգորս կյանքը հայրենիքին է տվել, էլ ի՞նչ են ուզում։ Երբ օգնության համար պաշտոնյաներին ենք դիմում, չեն օգնում, հիմա էլ մյուս որդուս են ինձանից ուզում հեռացնել»:
Որդեկորույս մայրն ասել էր, որ որդուն միայն իր դիակի վրայով կտանեն բանակ ու ավելացրել. «Ես մինչև Եվրոպական դատարան էլ կհասնեմ, թող պաշտոնյաների զավակներին տանեն, ի՞նչ են ուզում խեղճ ու կրակներից»: 
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47