Հնդկաստանի Չանդիգարխ քաղաքի դատարանն արգելել է 10 տարեկան աղջկան հղիության 9-րդ ամսում աբորտ անել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է 8 մասնագետից կազմված բժշկական հանձնաժողովի խորհրդատվությունից հետո: Բժիշկնեը որոշել են, որ պտուղն առողջ է, իսկ հղիության արհեստական ընդհատումը կարող է մահացու վտանգ ներկայացնել աղջկա համար:
Նշվում է, որ երեխային հատուկ դիետա է նշանակվել. նա պետք է շատ ձու, հավի միս, կաթ, ձուկ և միրգ ուտի: Նրան պարբերաբար այցելում են բժիշկները, ոստիկանները և սոցաշխատողները: Բուժաշխատողները մտավախություններ ունեն, որ նրա տարիքում ծննդաբերությունը կարող է մահացու վտանգ ներկայացնել: Աղջկա ծնողները դժգոհ են մնացել որոշումից. նրանց խոսքով՝ իրենց պետք չէ ևս մեկ երեխա ընտանիքում:
The Independent-ի տվյալների համաձայն՝ նրանք աբորտի թույլտվության համար դիմել են չափազանց ուշ, քանի որ ոչինչ չեն իմացել դստեր հղիության մասին: Միայն երբ երեխան բողոքել է որովայնի ներքևի հատվածի ցավերից, նրան տարել են բժշկի մոտ: Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ հորեղբայրը մի քանի անգամ բռնաբարել է իրեն, երբ ինքը հյուր է գնացել նրան:
Հնդկաստանի օրենքների համաձայն արգելվում է աբորտ անել հղիության 20-րդ շաբաթից հետո: Բացառություն կարող է անել դատարանը, եթե կա պտղի կամ մոր մահվան հավանականություն:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44