Շվեդիայի առեւտրական կազմակերպությունների երկու երրորդն այն կարծիքին Է, որ կանխիկ փողերը շրջանառությունից կանհետանան ամենաուշը 2030 թվականին: Այդ մասինվկայում են Ստոկհոլմի Թագավորական տեխնիկական համալսարանի (ԹՏՀ) աշխատակիցների կողմից կատարված հետազոտության տվյալները, որին մասնակցել են կանխիկ փողի առավել ինտենսիվ շրջանառությամբ 740 ընկերությունների ներկայացուցիչներ: Եթե կանխատեսումներն արդարանան, ապա Շվեդիան կարող Է դառնալ աշխարհում առաջին «անկանխիկ երկիրը», հաղորդում Է SvD թերթը:
«Շվեդներն ավելի մեծ չափով են վստահում բանկերին, քան մյուս երկրների բնակիչները»,- նման զարգացման պատճառները բացատրում Է հետազոտության հեղինակներից մեկը՝ ԹՏՀ-ի գիտաշխատող Նիկլաս Արվիդսոնը: «Այժմ ամեն ինչ շատ արագ Է տեղի ունենում: Բանկերի համար կանխիկ դրամով աշխատելը նշանակում Է միայն ծախսեր, ուստի կանխիկ փողերը կմնան միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց պահանջարկ կլինի սպառողների եւ առեւտրի ձեռնարկությունների կողմից»,-ասում Է փորձագետը:
Այսօր Շվեդիայում անկանխիկ վճարումների ծավալը կազմում Է 80 տոկոս, եւ աճի միտումը պահպանվում Է: Ամենից շատ կանխիկ փողերից օգտվում են տարեցները եւ միգրանտները:
Մինչդեռ, Արվիդսոնի խոսքով՝ այլ երկրներում այդ հարցի նկատմամբ այլ վերաբերմունք կարող Է լինել: Այսպես, օրինակ, Գերմանիայում մարդիկ սիրում են կանխիկով վճարել՝ ելնելով ավելի մեծ վստահության նկատառումներից: Նաեւ այստեղ կարող Է իր դերը խաղալ անձնական կյանքը կողմնակի աչքերից՝ տվյալ դեպքում բանկից պաշտպանելու ցանկությունը, որը գրանցում Է պլաստիկե քարտերի միջոցով իրականացվող բոլոր վճարումները:
Շվեդիայում անկանխիկ հաշվարկների տարածմանը նպաստում Է ակտիվ պայքարը փողերի լվացման դեմ, ինչի մասին մշտապես խոսվում Է հանրային տարածքում: Ըստ նոր դիրեկտիվի, առեւտրի ձեռնարկությունը պարտավոր Է ստուգել միջոցների ծագումը, եթե վճարի գումարը գերազանցում Է 5 հազար եվրոն: Մինչ այդ վերին նշաձողը 15 հազար եվրոյի մակարդակի վրա Էր: Իր հերթին հսկողության իրականացումը, ինչպիսին, օրինակ, բանկայինն Է, ենթադրում Է լրացուցիչ ծախսեր: Ընդսմին փորձագետները նշում են, որ «անկանխիկ հասարակությունը» պահանջում Է արդյունավետ հակաճգնաժամային մեխանիզմներ, որպեսզի Էլեկտրոնային համակարգերի խափանման դեպքում պահպանվի դրամական հաշվարկներ կատարելու հնարավորությունը: «Եվ հետո պարզամիտ չլինենք. պլաստիկե քարտերով վճարումներից վաստակում են հենց բանկերը»,-ընդգծում Է «Շվեդական առեւտուր» կազմակերպության վճարումների գծով փորձագետ Բենգտ Նիլերվալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44