Եթե Ընտրական օրենսգրքում համամասնական ընտրակարգը չփոխվի եւ տարածքային ցուցակների /ռեյտինգային/ պահանջը չվերանայվի, ՕԵԿ-ը կոնսենսուսի չի գնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:
«Մեզ համար շատ սկզբունքային է այս առաջարկությունը: Մենք պետք է վերադառնանք եւ պաշտպանենք Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգը: Պետք է տարածքային ցուցակների հարցը դուրս գա, այսինքն` այդ ռեյտինգային ընտրակարգը չլինի: Ներկայացված տարբերակը նույն մեծամասնական ընտրակարգն է: Եթե չընդունվի մեր այս առաջարկը, մենք կոնսենսուսին չենք միանա»,-ասաց նա:
Իշխանության ներկայացուցիչների այն պնդմանը, որ եթե ռեյտինգային տարբերակը չլինի, ապա կունենանք քաղաքային խորհրդարան, քանի որ մարզերից պատգամավորներ չեն լինի, Մարգարյանն արձագանքեց. «Մենք առաջարկում ենք հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը պահել կամ որպեսզի չլինի քաղաքային խորհրդարան, ընտրատարածքների թվով արեք, այսինքն` 85/15 սահմանվի: Այսինքն` ընդհանուր ցուցակում յուրաքանչյուր մարզից ընդգրկվի թեկնածու: Կամ պետք է թեկնածուները սահմանենք ամեն մի մարզից մի թեկնածու սկզբունքով կամ քվոտա սահմանենք, որ ներկայացված ցուցակում պարտադիր պետք մարզերից ներկայացվածություն լինի ու խնդիրը լուծվում է»:
Հիշեցնենք, որ թեեւ հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգիրքը, սակայն իշխանության եւ ընդդիմության միջեւ շարունակվելու են քննարկումները ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների վերանայման շուրջ: Եթե կոնսենսուս լինի, ապա այդ փոփոխությունները հետագայում կընդգրկվեն օրենսգրքում:
Ռեյտինգային ցուցակը ենթադրում է, որ Հայաստանը բաժանվում է 13 ընտրական տարածքների, որոնցից յուրաքանչյուրում բացի համամասնական ցուցակներից պետք է լինեն նաեւ կոնկետ այդ ընտրատարածքի թեկնածուներից կազմված ցուցակներ:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58